1կՎտ/ժ-ը 38 դրամ կկազմի Հայաստանում էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ի նիստում հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները:

 

ՀԾԿՀ-ի որոշման համաձայն՝ ցերեկային սակագինը 1կՎտ/ժ-ի համար կկազմի 38 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ ներկայիս 30 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 28 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ ներկայիս 25-ի փոխարեն:  Որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ. հուլիսի 7-ից: