Google-ը տասն անգամ թանկացել է

Google որոնիչի մեկ բաժնետոմսը օգոստոսի 19-ի աճուրդներում գնահատվել է 865,65 դոլար, իսկ ողջ ընկերությունը`288 մլրդ դոլար: Այսպիսով, Nasdaq բորսայում գրանցված ինը տարիներին որոնիչի կապիտալացումն աճել է տասնակի:

MarketWatch-ն ուշադրություն է դարձնում նրան, որ չնայած տասնամյակի ընթացքում բաժնետոմսերի տպավորիչ աճին,  Google-ը հիմնականում թերագնահատված է: Մնալով շուկայի ամենաթանկ համացանցային ակտիվը` Google-ը բավականին զիջում է մրցակիցներին առաջիկա տարվա համար կանխատեսված եկամուտների հարաբերակցության ցուցանիշով, հայտնում է lenta.ru-ն:

Այսպես, եթե Amazon համացանցային խանութը գնահատվում է 135 տարեկան  եկամուտներով,  իսկ Facebook –ը` 44, ապա Google –ը` միայն 18: Ընդ որում, երբ համացանցային որոնողական համակարգը բորսա էր դուրս գալիս, այն գնահատում էին 52 տարեկան եկամուտով, իսկ  2004թ. օգոստոսին` 65,5: Այդպիսով,  այդ ցուցանիշով Google-ը ոչ միայն չի թանկացել, այլեւ զգալի էժանացել է: 

Google –ը բորսայում հայտնվել է 2004թ. օգոստոսի 19-ին: Սկզբնական տեղադրման ընթացքում բաժնետոմսերը աճուրդի են հանվել 85 դոլարով` մեկ բաժնետոմսի դիմաց: Google-ի բաժնետոմսերն իրենց արժեքային ռեկորդին հասել են 2013թ. հուլիսին, երբ մեկ բաժնետոմսը գնահատվել է 920 դոլար: