«Ինչու պետք է հրաժարվենք եվրոյից» գիրքը բեսթսելեր է դարձել Պորտուգալիայում

 Մայիս 29, 2013

Տնտեսագետ Ժուան Ֆերեյրայի «Ինչու պետք է հրաժարվենք եվրոյից» գիրքը Պորտուգալիայում բեսթսելեր է դարձել:

Այն առաջ է անցել ինչպես նիհարելու ձեռնարկներից, այնպես էլ «Մոխորագույնի 50 երանգները» էրոտիկ վեպից: « The Wall Street Journal»-ը գրում է, որ պորտուգալական շուկայի համար սա անհավանական հաջողություն է:
Ֆերեյրան համոզված է, որ ուժեղ եվրոյի պարագայում Պորտուգալիան, որը մեծապես տուժել է պարտքային ճգնաժամից, աճի թռիչքի հնարավորություն չունի: Նա կոչ է անում վերադառնալ ազգային արժույթին` էսկուդոյին:
Ի դեպ, եվրագոտու քննադատները կարծում էին, որ եթե ԵՄ երկրներում գործեր իրենց ազգային արժույթը, նրանց կհաջողվեր ավելի արագ դուրս գալ ճգնաժամից: