Սեւանի թերակղզում ճոպանուղի կկառուցվի

Սեւանի թերակղզում ճոպանուղի կկառուցվի: «Ախթամար» ՓԲԸ-ն դեռ 2009 թ. նախաձեռնել է ներդրումային ծրագիր՝ Սեւանի թերակղզու շրջանում զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման համար, այդ թվում՝ լեռնադահուկային սպորտի: Այդ նպատակով ներկրվել են սարքավորումներ՝ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով: Սակայն մաքսային ռեժիմի ժամկետն ավարտվել է, ուստի ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ մաքսային ռեժիմը եւս 3 տարով երկարաձգելու համար:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում: