«ՏաԹեւեր». ուղեւորների 99 տոկոսը գոհ են ծառայության եւ անվտանգության մակարդակից

«ՏաԹեւեր» ճոպանուղու ծառայություններից ս.թ. հուլիսին օգտվել են 17 161 ուղեւորներ, որոնց մեծամասնությունը Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ են եղել:  

Ինչպես վկայում են ճոպանուղու ուղեւորների հարցման արդյունքները, հուլիսին  հարցվածների 91%-ից ավելին առաջին անգամ են «ՏաԹեւեր» ճոպանուղու ուղեւոր դարձել: 

Հարցվածներ մեծամասնությունը (99%) գոհ են մնացել Հալիձորից Տաթեւ «թռիչքից» ` բարձր գնահատելով ծառայության եւ անվտանգության մակարդակը:

Մասնավորապես, 711 հարցված զբոսաշրջիկներից 673-ը հայտնել են, որ ճոպանուղու խցիկում իրենց «լիակատար անվտանգ են զգացել»: 

«ՏաԹեւեր»-ի արտասահմանցի ուղեւորների մեծամասնությունը հայկական ծագում ունեն (52%): 

«ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում զբոսաշրջիկների շրջանում` ծառայության որակի կատարելագործման նպատակով: