«Georgian Industry Group». Վրաստանի եւ Հայաստանի համար Տկիբուլի ածուխը մի քանի անգամ էժան կլինի գազից

Հայաստանի եւ Վրաստանի համար Տկիբուլիի հանքավայրի ածուխը մի քանի անգամ ավելի էժան կլինի, քան գազը:

Այս մասին ասաց հանքավայրը շահագործող «Georgian Industry Group» ընկերության տեխնիկական խորհրդատու Զազա Գրդեզիանին: Նրա խոսքով` Տկիբուլիի ածուխն արդեն հիմա է էժան գազից, իսկ արդյունահանման մեխանիզացիայից հետո նրա ինքնարժեքը 3-4 անգամ կնվազի: Տկիբուլիի ածուխի մեկ տոննայի արժեքը 75-115 դոլար է կազմում` կախված ածխածնի պարունակությունից: Այն արդեն հիմա է 1,5-2 անգամ ավելի էժան, քան գազի օգտագործումը: «Անցած տարի Հայաստան մեր արտահանումն անհամեմատ փոքր էր` 8-10 հազար տոննա: Բայց մենք լսել են, որ Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները հետաքրքրվում են մեր ածուխով: Վրաստանի ցեմենտի գործարանների հետ մենք արդեն աշխատում ենք»,-նշեց Գորդեզիանին: Ածուխի այս գործարանների համար շահավետ է այն պատճառով, որ նրա մոխիրը մեծ քանակությամբ կավահող եւ սիլիկահող է պարունում, որոնք ցեմենտի համար որպես հանքային հավելանյութ են օգտագործվում: «Փաստորեն ցեմենտի գործարանները միանգամից երկու արտադրանք են ստանում` եւ վառելիք, եւ հանքային հավելանյութեր: Համագործակցության հույս ունենք, առավել եւս, որ Տկիբուլիից Հայաստան խորհրդային ժամանակահատվածում ավելի քան 100 հազար տոննա ածուխ է առաքվել տարեկան»,- ասասց Գորդեզիանին: Տկիբուլի հաստատված պաշարները կազմում են 333 մլն տոննա, ենթադրվող պաշարները` մոտ 700 մլն տոննա: