«Տրանսաերո» ավիաընկերությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Երեւան չվերթներ է սկսում

«Տրանսաերո» ավիաընկերությունը հունիսի 15-ից սկսում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Երեւան չվերթներ իրականացնել։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

 

UN263/264 չվերթը կիրականացվի ամեն օր՝ հետեւյալ չվացուցակով. «Վնուկովոյից» թռիչքը 10։50-ին, Երեւան ժամանումը՝ 13:30, հետադարձ թռիչքը՝ 14:20, Մոսկվա ժամանումը՝ 17:15 (Մոսկվայի եւ Երեւանի ժամերը համընկնում են)։

Հաղորդագրության համաձայն՝ նոր չվերթի ուղեւորները թռիչքներ կատարելու հնարավորություն կստանան, այդ թվում՝ «Տրանսաերոյի» Boeing 737 օդանավով, որն ունի բիզնես դասի 56 հարմարավետ նստատեղեր։ Օդանավում արագ ինտերնետը եւ բջջային արբանյակային կապն ապահովող սարքեր կան տեղադրված։