Microsoft-ը Chrome եւ Firefox օգտագործողներին առաջարկել է անցնել Internet Explorer-ի՝ էլեկտրաէներգիա խնայելու համար

Microsoft ընկերությունն իր պաշտոնական բլոգում Chrome եւ Firefox բրաուզերներ օգտագործողներին առաջարկել է անցնել Internet Explorer բրաուզերի՝ էլեկտրաէներգիա խնայելու համար:

Իր կոչն ընկերությունը հիմնավորել է Ֆրաունգոֆերի անվան կայուն էներգետիկ համակարգերի զարգացման ամերիկյան  կենտրոնի հետազոտության տվյալներով:

Հետազոտությունն անցկացվել է Microsoft-ի պատվերով, որը կոչվում է «Ինտերնետ-բրաուզերների ազդեցությունը համակարգչի էլեկտրաէներգիայի ծախսի վրա»: Այն ցույց է տվել, որ Internet Explorer-ով համակարգչի վեբ-սերֆինգի ժամանակ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսվում, քան Chrome-ի Firefox-ի դեպքում՝:

Փորձարկման ժամանակ օգտագործվել է 4 սեղանի համակարգիչ, 6 նոութբուք՝ երեք բրաուզերներով (Chrome 26, Firefox 21 եւ Internet Explorer 10): Բրաուզերներով բացվել են հայտնի կայքեր (Google, Facebook, eBay, Yahoo, YouTube եւ այլն) եւ առցանց տեսանյութ են դիտել: Բոլոր դեպքերում լավագույն արդյունքը ցույց է տվել Internet Explorer-ը հաղորդում է Lenta.ru-ն: