ՀԾԿՀ. Էլեկտրաէներգիայի նոր սակագները եւս կգործեն հուլիսի 7-ից

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճշգրտել է բնական գազի նոր սակագների ուժի մեջ մտնելու ժամկետը:

ՀԾԿՀ-ի այսօրվա՝ հունիսի 7-ի նիստում հաստատվել է, որ ամսական մինչեւ 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը ամեն հազար խմ-ի դիմաց կկազմի 156 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)՝ նախկին 132 հազար դրամի փոխարեն:

ՀԾԿՀ-ի հստակեցմամբ՝ նոր սակագները կգործեն 2013թ. հուլիսի 7-ից, ոչ թե հուլիսի 1-ից, ինչպես նախկինում նշվում էր: