ԱՄՆ-ում արգելել են iPhone-ի եւ iPad-ի որոշ մոդելների վաճառքը

ԱՄՆ-ի միջազգային առեւտրի հանձնաժողովը երկրի տարածքում iPhone-ի եւ iPad-ի որոշ մոդելների վաճառքի արգելք է սահմանել:

Samsung-ի եւ Apple-ի միջեւ պատենտային վեճում հանձնաժողովը պաշտպանել է հարավկորեական ընկերությանը՝ հաստատելով, որ Apple-ը խախտել է 3G եւ տարբեր համացանցային ծառայություններին տվյալների համաժամանակյա փոխանցման տեխնոլոգիայի պատենտը, գրում է The USA Today-ը:

Apple ընկերությունը կարող է որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման էլ է իրավասու 60 օրվա ընթացքում չեղյալ հայտարարել հանձնաժողովի որոշումը:

Հանձնաժողովի արգելքը վերաբերում է հնացած AT&T կապի օպերատորի համար նախատեսված  iPhone 4-ին, , iPhone 3 3GS-ին, նաեւ՝ iPad 2 3G-ին:

Apple-ն առայժմ չի մեկնաբանում հանձնաժողովի որոշումը, որը մրցակցող ընկերությունում բարձրագոչ հայտարարությունների առիթ է դարձել: Samsung-ը հայտարարում է, որ հարավկորեական ընկերության տեխնոլոգիական նորարարությունների ապօրինի կիրառումը պաշտոնապես հաստատվեց: