ՊԵԿ-ն անցել է ուժային մեթոդների հարկ հավաքելու գործում

Հունիս 03, 2013

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները 2013թ. պետական բյուջեի հավաքագրման հարցում լուրջ խնդրի առաջ են կանգնել. նրանք պարզապես չեն կարող հավաքագրումներ անել:

Ու հիմա ՊԵԿ-ը խնդիրը փորձում է լուծել ուժային մեթոդներով:

«Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել մանր ձեռնարկատերերից այն մասին, որ այս օրերին ՊԵԿ աշխատակիցները պարտադրում են գոնե աշխատակիցների աշխատավարձերը փաստաթղթերով բարձրացնել: «Խանութումս ընդամենը 5 աշխատող ունեմ, որոնց վճարում եմ 60-70 հազար դրամ, բայց հիմա հարկայինի տեսուչները եկել ստիպում են, որ աշխատողներիս վճարեմ 100 հազար դրամից ոչ պակաս»,-ասաց «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին:

Ըստ նրա՝ 100 հազար դրամ աշխատավարձ վճարելու դեպքում ինքը պետք է պետական բյուջե հարկ վճարի այդ գումարի 24,4 տոկոսը, այսինքն` 24 հազար 400 դրամ` նախկին 14 հազար 640 դրամի փոխարեն: