Կեսգիշերին Օրբելի փողոցում իրար են բախվել BMW-ն ու «Տոյոտա Պրադոն». կա վիրավոր

Երեւանում, մայիսի 26-ի կեսգիշերի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Օրբելի եղբայրների փողոցում:


Ինչպես դեպքի վայրից հայտնում են, Օրբելի փողոցում, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի դիմաց իրար են բախվել BMW մակնիշի 35 UD 382 համարանիշի եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 33 UU 338 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով՝ «Տոյոտա Պրադո»-ի վարորդ 18-ամյա Էրիկ Թորոսյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ականատեսների վկայությամբ՝ մեքենաների բախումից հետո «Տոյոտա Պրադո»-ն նաեւ հարվածել է ծառին:
BMW-ի վարորդ Հարություն Գրիգորյանի խոսքով՝ ինքը նորմալ արագությամբ ընթանում էր դեպի Կիեւյան խաչմերուկ, երբ առջեւը կտրել է «Տոյոտա Պրադոն»: