Դոլարը դադարեց աճել

Մայիս 22, 2013

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 21-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 416.50 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.75 կետով կամ 0.18%-ով;


Բորսայում այսօր վաճառվել է 460 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարն էժանացել է; Դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 415 դրամ, վաճառքինը՝ 417.5 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ՝ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար բեն բեռնանկեի ելույթի նախօրեին: Սպասվում է, որ Բ. Բեռնանկեն կհայտարարի ակտիվների գնումների կրճատման մասին: 1 եվրոն այսօր սակարկվել է 1.28 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.3406 rուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: