Երեւան-Աբովյան ճանապարհին իրար են բախվել 6 մեքենաներ. «Ֆորդ»-ի ուղեւորի վիճակը ծանր է

Մայիս 22, 2013

Մայիսի 21-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աբովյան-Երեւան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 68 ՕՏ 888, «ԳԱԶել» մակնիշի 33 LR 115, «Ֆորդ» մակնիշի 24 ՏԼ 437, «ՎԱԶ-2106» մակնիշի 24 ՕՍ 490, «Մերսեդես» մակնիշի 34 SR 618 եւ «Ֆորդ» մակնիշի 08 ՕՍ 241 համարանիշների ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի 08 ՕՍ 241 համարանիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս. Շահումյանը (մոտ 25 տ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երեւանի «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: