Հայկական ցորենը չունի կայուն դասակարգում

Մայիս 19, 2013 

Հայկական ցորենը չունի կայուն դասակարգում: Այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց հայկական ալյուրի արտադրությամբ զբաղվող «Թալգրիգ» ընկերության փոխտնօրեն Ավետիք Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դա ավելի շատ տեղական ալյուր գնելու հիմնական խոչընդոտներից է:
«Հնարավորության դեպքում, մենք նախընտրությունը տալիս ենք տեղական արտադրանքին, սակայն Հայաստանում բավարար որակ ստանալն ավելի դժվար է, քան՝ Ռուսաստանում: Հավանաբար դա նրանից է, որ բերքատվությունն է բարձր եւ սերմերի ֆոնդը միասնական չէ: Արդյունքում նույնիսկ մեկ գյուղի սահմանններում հնարավոր է ստանալ տարբեր որակի ալյուր: Եվ ինչու միայն գյուղում. նույնիսկ միեւնույն խմբում հնարավոր է այդպիսի տարբերություն եւ առանց մանրակրկիտ դասակարգման եւ լաբարատորիական ստուգման հնարավոր չէ տարբերել»,- ընդգծեց Արմեն Պողոսյանը: Այդ առումով, նա նշեց, որ ռուսական ցորենը շահեկան դիրքում է գտնվում: Ստուգելով ցորենի առանձնահատկությունը` կարելի է վստահ լինել ողջ բեռի համար:
«Դա խնդիր է ստեղծում արտադրողների մոտ, առաջացնում է չհասկացվածություն., թե ինչու օրինակ իմ հարեւանից վերցնում են ցորեն, բայց ինձնից` ոչ: Իմն ինչ է, ավելի փոքր է: Չէ որ ալյուրի համար կարեւոր է ոչ միայն չափը: Այստեղ կարեւոր է եւ սոսնձիչը, եւ թափանցիկությունը եւ ուրիշ այլ բաներ: Սրա մասին արտադրողները լսել են, բայց ոչ ավելին: Իսկ որ պետք է համոզել արտադրողին, կարծում եմ կռահում եք, ինձնից ոչ պակաս»,- ավելացրեց Պողոսյանը: Նրա կարծիքով որոշ չափով կարող է օգնել սերմային ֆոնդի միավորումը: Ֆերմերների արտադրանքը կդառնա սպասելի արտադրողների համար, իսկ դա կխթանի գնումներին ներքին շուկայում: