Թռչնաբուծարաններում անկումներ չկան. Սննդի անվտանգության տեսչություն

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2013թ. մայիսի 16-ին եւ 17-ին ՀՀ տարածքում գործող բոլոր թռչնաբուծական ֆաբրիկաներում իրականացրել է ուսումնասիրություններ: Այդ մասին հայտնում է ծառայության պաշտոնական կայքը:


Արձանագրվել է, որ թռչնաֆաբրիկաներում անկումների տեսակարար կշիռը նորմայի սահմաններում է, եւ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: «Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ հանրապետությունում արձանագրվել են անկումների եւ հիվանդությունների մեծաքանակ դեպքեր, իրականությանը չեն համապատասխանում»,- նշված է հաղորդագրության մեջ: