Հայաստան. ինչքան է պետք չուտել, չխմել` բնակարանի համար կուտակելու նպատակով

Հայաստանում ընթացիկ տարվա մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 145812 դրամ:

Միասնական եկամտահարկը հանելուց հետո վարձու աշխատողին մնում է 109,8 հազ. դրամ: Երեւանում 35քմ տարածքով բնակարան ձեռք բերելու համար նա պետք է առնվազն 7 տարի գումար կուտակի:
Երեւանի վարչական շրջանների կտրվածքով` ցուցանիշը տարբերակվում է: Մայրաքաղաքի շատ ծայրամասերում նման չափի բնակարան ձեռք բերելու համար կլորացված կպահանջվի նույն ժամկետը` 7 տարի: Մեկ տարի պակաս կուտակելով` նման չափի բնակարան հնարավոր է ձեռք բերել Մալաթիա-Սեբաստիայում:
Իսկ ահա էլիտար Կենտրոնում բնակարանի համար կպահանջվի 11, Արաբկիրում` 9 տարի, իսկ Նուբարաշենում`ընդամենը 4 տարի:
Ինչ վերաբերում է բնակարանի մեկ քմ-ի շուկայական գնի եւ աշխատավարձի հարաբերակցությանը, ապա Երեւանի համար միջինը այն կազմում է 2,5 անգամ, իսկ էլիտար կենտրոնում` 3,9 անգամ: Այսինքն, մեր մայրաքաղաքային ցուցանիշը վատ է Ռուսաստանի միջինց, որտեղ այդ ցուցանիշը կամզում է երկու եւ ավելի անգամ: Սակայն ծայրամասերում, որտեղ բնակարաններն ավելի էժան են, այդ ցուցանիշը պակաս է:
Օրինակ, Գյումրիում նշված հարաբերակցությունը կազմում է 1,4, Վանաձորում` 1,1 անգամ, Երեւանի մոտակա Աբովյանում` 1,7 անգամ:
Ամեն դեպքում, մեզանում դժվար է գտնել միջին աշխատողի, որը կկարողանա բնակարան ձեռք բերել «միայն աշխատավարձով», անգամ հիփոթեքի օգնությամբ...