Տուգանվել են դեղ եւ ատամի մածուկ ներկրող խոշոր ընկերություններ


Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը 2013 թ. ապրիլին պատասխանատվության միջոց է կիրառել 9 ընկերությունների նկատմամբ` ընդհանուր մոտ 1.5 մլն դրամի չափով:

Տուգանվածների մեջ են նաեւ դեղորայք եւ բուժպարագաներ ներկրող 2 հայտնի կազմակերպություններ` «Տոնուս-Լես» եւ «Արմենֆարմ»: «Տոնուս-Լեսը» հայտնի է նաեւ որպես մանկական տակդիրներ ներկրող ընկերություն: Այս ընկերություններին տուգանել են առանց համապատասխանության սերտիֆիկատի ապրանքներ իրացնելու համար, յուրաքանչյուրին` 50 հազ. դրամ:
Տուգանվածների թվում է նաեւ ատամի խնամքի պարագաների հայտնի ներկրող «Անտվերպեն» ընկերությունը (գերմանական Lacalut-ի եւ Dr. Theiss-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում): Ընկերության տուգանքը կազմել է 200 հազ. դրամ` նույնպես առանց համապատասխանության սերտիֆիկատի ապրանքների վաճառքի համար: