Հայտնի են կառավարությունում կատարվելիք կադրային փոփոխությունները


ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնում առաջադրվել է լեգենդար մարզիկ, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը:

Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնեց, որ ինչպես 1980-ականներին ենք մեծ նվաճումներ ունեցել, այնպես էլ հիմա ենք ունենալու:
ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի օրակարգում, ամփոփելով ավագանու ընտրությունները, դրական են գնահատել ընթացքն ու ամփոփումը:
Ինչ վերաբերում է կառավարության կազմի ձեւավարմանը, վարչապետի առաջարկությամբ գործադիր մարմնի եւ խորհրդի միաձայն քվեարկությամբ, որոշվել է կառավարության աշխատակազմի ղեկավարին օժտել նաեւ նախարարի գործառույթով: Այդ պաշտոնում առաջարկվել է նշանակել Վաչե Գաբրիելյանին:
Ֆինանսերի նախարարի պաշտոնում առաջարկել են Դավիթ Սարգսյանի թեկնածությունը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել են միջազգային հայտնի փորձագետ, նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի թեկնածությունը, իսկ ներկայումս Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, կծառայի այլ ոլորտում:
Մնացած բոլոր նախարաները կմնան իրենց պաշտոններում:
Իսկ փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կվերանշանակվի Արմեն Գեւորգյանը:
Այլ հարցեր չեն քննարկել:
ՕԵԿ-ի երեք պորտֆելները կպահպանվի եւ նրանք պետք է ներկայացնեն կազմը: