Հայաստանն արգելել է որոշ ապրանքների ներկրումը Չինաստանից

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության

սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա.Բախչագուլյանի 2013թ. ապրիլի 16-ի հրամանով ժամանակավորապես արգելվել է Չինաստանից որոշ ապրանքների ներկրումը:
Այդ մասին տեղեկացնում է տեսչության պաշտոնական կայքէջը:Արգելվելու է ներկրել կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը:
Որոշումն ընդունված է թռչնագրիպի դեմ պայքարի շրջանակներում;
Նշենք, որ ապրիլի 17-ի դրությամբ Չինաստանում թռչնագրիպի H7N9 վիրուսի վարակման 82 դեպք է արձանագրվել, որոնցից 17-ը մահվան ելք են ունեցել: Չինաստանից թռչնագրիպի թափանցման դեմ միջոցներ են կիրառում նաեւ այլ երկրներում: Մասնավորապես՝ նմանատիպ սահմանափակումներ են կիրառում նաեւ Ռուսաստանում, այդ թվում՝ սահմանը հատող Չինաստանի քաղաքացիներւի մոտ պարտադիր չափում են ջերմությունը: