Ալյուրի եւ հացի գնի բարձրացում չի լինի. «Մանչո գրուփի» տնօրեն

Վերջին 1 ամսվա ընթացքում ցորենի գները փոքր ինչ նվազել են:

Այդ մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մանչո գրուփ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանը: Այսպես՝ նախկինում ցորենի տոննայի նավահանգստում նավի վրա բարցած 350 դոլար էր, ներկայում՝ 330 դոլար: Երեւան հասցնելուց հետո ցորենի տոննայի արժեքը կազմում է 480-500 դոլար:
Ի. Մոսոյանի կարծիքով՝ նման պայմաններում ալյուրի գինը գործնականում կմնա անփոփոխ: «Մանչո գրուփը» ցորեն ներկրում է Եյսկ, Ազով, Կավկազ նավահանգիստներից: