Կյանքից հեռացավ Գուրգեն Կնյազի Դավթյանը

Հունիսի 22-ին, 2013թ., կյանքից հեռացավ Վարդենիկ գյուղի բնակիչ 1936 թվականին ծնված Գուրգեն Կնյազի Դավթյանը: Հարազատները, մտերիմները ինչպես նաև Վարդենիկի ողջ հասարակությունը խորը վշտով ցավակցում են Գուրգեն Կնյազի Դավթյանի հարազատներին նրա մահվան կապակցությամբ:

Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 24-ին ժամը 12-ին Վարդենիկի վերին գերեզմանատանը: